«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա. Կոստանյան

07/11/2024

Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Այդ մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջև, և բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են:

Որևէ կոnկրետ պայմանավորվածություն նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա, բայց հայկական կողմը  շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը»,- նշեց նա:

ԱԳ փոխնախարարն ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: