«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքական դեմքերը պետք է լրջորեն մոտենան ամեն մի հայտարարության. Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

01/06/2022

Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
Մեր վերջին գրառումներից մեկում, որն առնչվում էր Բրյուսելյան մայիսի 22 - ի հանդիպմանը հետևած ԵԽ նախագահի հայտարարաությանը, այն տեսակետն էինք հայտնել, որ այդ հայտարարության մեջ նրա հնչեցրած մասնավորապես <<Ղարաբաղ>> և ոչ թե <<Լեռնային Ղարաբաղ>> եզրույթը չպետք է Ղարաբաղի խնդրի ի վնաս մեզ լուծման մասին եզրակացությունների հանգեցնի, որովհետև նա այդ խնդրի լուծողը չէ, փոքր ֆիգուրա է դա անելու համար, դրա լուծումը ավելի շատ ռուսական դաշտում է, որը դեռևս չի շտապի այն լուծել։ Դա գրել էինք այն բազում վերլուծականների առիթով, որոնցում նույնիսկ կետեր էին մատնանշվում Արցախի խնդրի Ադրբեջանի կազմում թողնելն <<ապացուցող>>։ Ահավասիկ, երեկվա Շառլ Միշելի հայտարարությունը, որը փաստորեն կոչ է անում չշահարկել իր խոսքերը, հայտարարույթուն, որը վկայությունն է այն բանի, որ պետք չէ զգացմունքների գիրկն ընկնել, կամ ամեն առիթով խնդիրը շահարկելով վախեցնել մեր ժողովրդին․<< Բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ պայմաններ ստեղծելու համար կայուն և արդար խաղաղություն>>,<<President Michel stressed that for a sustainable normalization of relations between Armenia and Azerbaijan, it is important to address all outstanding issues at hand, including advancing discussions on the future peace treaty and addressing the root causes of conflict. In President Michel's opinion, all core issues that had led to the first Nagorno-Karabakh war as well as to the renewed hostilities in 2020 will need to be addressed by all stakeholders to create conditions for lasting and equitable peace>>.
Ահա. Հայտարարություն ամբողջությամբ դժվար չէ գտնել։ Պարզապես մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ով ինչ խնդիր է լուծում, իսկ քաղաքական դեմքերը, եթե փորձված են, լրջորեն մոտենան ամեն մի հայտարարության, նաև Ալիևի։Իսկ ովքեր դրան ընդունակ չեն, թող աստված հեռու պահի մեզ նրանցից։