Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի ներմուծման և պահման արգելքի վերացմանը
17/06/2026
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական այն փոփոխություններին, որոնք չեղարկում են երկրի տարածքում միջուկային զենքի ներկրման, արտադրության, պահման և կիրառման գործող արգելքը։ Այս մասին պարզ է դառնում օրենսդիր մարմնի քվեարկության արդյունքներից։
Օրենսդրական փոփոխություններին կողմ է քվեարկել 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը, իսկ 13-ը բացակայել են։ Քվեարկության ընթացքը հեռարձակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում։
Կրեմլում Ֆինլանդիայի այս ծրագրերը՝ երկրի տարածք միջուկային զենքի ներկրումը թույլատրելու վերաբերյալ, որակել են որպես «խտացված առճակատում»։
https://news.am/hy/news/1044099