«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ բանակի ռեզերվը հասնում է մինչեւ 25 միլիոնի, իսկ Ուկրաինան կորցրել է բանակի կեսը՝ 100.000 մարդ

21/09/2022

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ծանր մարտական աշխատանք է իրականացվում։

Շոյգուն նշել է, որ ռազմական գործողությունները, կարելի է ասել, ընթանում են ՆԱՏՕ-ի եւ հավաքական Արեւմուտքի դեմ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Արեւմուտքը ամեն կերպ հիմա աջակցում է Ուկրաինային եւ սպառազինություններով, եւ հետախուզական, նաեւ՝ արբանյակային հետախուզական տվյալներով։ 

Ռուսական զինուժի կորուստները այս պահի դրությամբ, ըստ Շոյգուի, կազմում է 5937 մարդ։

Մասնակի հավաքագրման ծավալը կազմում է 300.000։ 

Ռուսական բանակի ռեզերվը կարող է հասնել մինչեւ 25 միլիոնի։

Շոյգուն փաստել է նաև, որ Ուկրաինան կորցրել է բանակի կեսը՝ 100.000 մարդ եւ հիմա իրականացնում է մոբիլիզացիայի 4-րդ ալիքը։