«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոթքում իրավիճակը հանգիստ է․ բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

17/09/2022

Սոթքում իրավիճակը հանգիստ է, հրադադարից հետո կրակոցներ չեն հնչել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը: 

«Տարհանված քաղաքացիները վերադառնում են իրենց բնակավայրեր, ամեն օր նրանց թիվը ավելանում է»,- նշեց համայնքի ղեկավարը:

Հարցին, թե քանի բնակչի տուն է վնասվել Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով, Խաչատրյանը նշեց, որ այս պահին թիվ չի ցանկանում նշել, քանի որ տվյալները ճշտվում են, մինչև վաղը թիվը հստակ կլինի, բայց վնասված տների թիվը բավականին մեծ է:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: