«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանին այնքան էլ ձեռնտու չէր Ասադի ռեժիմի անկումը. Աշոտ Ներսիսյան

09/12/2024

Արևմուտքը և մասնավորապես Բայդենի վարչակարգը Ուկրաինային զինելով և թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ այն ավերակների է վերածվում, որ այնտեղ զինվորագրում են արդեն 17 տարեկան անչափահասներին, և ստիպելով ռուսներին կենտրոնանալ այնտեղ, նպաստում է Մերձավոր Արևելքում Իսրայելի դիրքերի ամրապնդմանը, որը նույնն է, ինչ իր դիրքերի: Ասադի ռեժիմի տապալման մեջ պարզ երևում է Նրանց դերակատարությունը, որի մասին վերջինիս օրեր առաջ տեղեկացրել է Արաղչին: ԸՆդվզած ուժերի մեջ կան թուրքական կողմնորոշում ունեցող խմբավորուումներ, բայց մենք, ցավոք, առանց խորանալու, սիրում ենք ամեն տեղ փնտրել թուրքական հետքը: Էրդողանին այնքան էլ ձեռնտու չէր Ասադի ռեժիմի անկումը: Նրա համար առաջ են գալու նոր գլխացավանքներ: Թրամփն արդեն հակասելով իրեն հայտարարում է, որ եթե չլինի ռուս-ուկրաինական համաձայնությունը, Ուկրաինան ոչ թե փաստորեն օգնություն չի ստանա, այլ այն քիչ կլինի: Մի բան ակնհայտ է, որ նա չի կարող ձերբազատվել հրեական ձգտումներից: Ուկրաինան գրեթե կործանվեց, իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը և Իսրայելը ամրապնդվեցին: Նրանց Ուկրաինան ամենևին չի հետաքրքրում: Այս խաղը սկսվել էր Քադաֆիի և Սադամ Հուսեյնի տապալումով և ընդմիջվել ռուսական միջամտության շնորհիվ: Հիմա շարունակվում է նորից,

Խեղված ճակատագրերը հայտարարություններում են մտահոգիչ: Խեղողները գինարբուքների մեջ են:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան