«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Google-ը նորությունների համար է վճարում է ԵՄ-ի ավելի քան 300 հրատարակիչների

11/05/2022

Google-ը նորությունների համար է վճարում է ԵՄ-ի ավելի քան 300 հրատարակիչների։ Google-ը վճարային պայմանագրեր է կնքել Գերմանիայում, Ֆրանսիայում եւ ԵՄ չորս այլ երկրներում իրենց նորությունների համար ավելի քան 300 հրատարակիչների հետ եւ կներկայացնի գործիք, որը կհեշտացնի մյուսների գրանցումը, հաղորդում է Reuters-ը:

Այս քայլը, որի մասին կհայտարարվի ավելի ուշ, հաջորդել է երեք տարի առաջ ԵՄ-ի հեղինակային իրավունքի հիմնական կանոնների ընդունմանը, որոնք պահանջում են Google-ին եւ առցանց այլ հարթակներին վճարել երաժիշտներին, կատարողներին, հեղինակներին, նորությունների հրատարակիչներին եւ  լրագրողներին իրենց աշխատանքն օգտագործելու համար:

Նորությունների հրատարակիչները՝ Google-ի ամենակատաղի քննադատներից ոմանք, վաղուց կոչ են արել կառավարություններին ապահովել առցանց հարթակներում արդարացի փոխհատուցում իրենց բովանդակության համար: Ավստրալիան նման վճարումները պարտադիր է դարձրեց անցյալ տարի, մինչդեռ Կանադան անցած ամիս նմանատիպ օրենք է մտցրել։

Երկու երրորդը գերմանական հրատարակիչներ են, այդ թվում՝ Der Spiegel, Die Zeit եւ Frankfurter Allgemeine Zeitung: