«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից

24/09/2021

Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմաններ ներխուժած և անօրինական այնտեղ հաստատված ադրբեջանական դիրքում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ադրբեջանցին եղել է ժամկետային զինծառայող։

Վերջինս հեռացել է ադրբեջանական դիրքից ու մոտենալով հայկական դիրքին, սակայն չանցնելով պայմանական որոշված սահմանը՝ ավտոմատով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսելով՝ նրա կողմն են շտապել ադրբեջանցի զինծառայողները։

Մեզ տեղեկացրին, որ այդ միջադեպից հետո ադրբեջանցի զինվորականների թվի փոփոխություն կամ այլ անհանգիստ տեղաշարժ չի նկատվել։