«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով. Արցախի ՆԳՆ

29/08/2022

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։

Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից՝ մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։

Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։