«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով

25/08/2022

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդունել է Զանջանի Առևտրի պալատի պատվիրակությանը:

Դեսպանը հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։

Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով և պրոֆեսիոնալ քայլերով։

Զոհուրին հայտնել է նաև, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։

«Հայաստանը շատ անվտանգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային փոխանակումների համար»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը: