Ռեյտինգային ընտրակարգը կվերացվի. ինչ այլ փոփոխություններ են առաջարկվում նոր ԸՕ-ում. «Ժամանակ»
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընդարձակ նախագիծ, որն ուղղված է ընտրությունների թափանցիկությունը, ազատությունը և վերահսկելիությունը ապահովելուն։ Մենք դեռ կանդրադառնանք այդ նախագծի որոշ դրույթների, հիմա միայն նշենք, որ նախագծով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը, բացի այդ՝ սահմանվում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար անցողիկ նոր շեմ: Մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար 8 տոկոս, երեք կուսակցությունների դաշինքի համար 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքի համար անցողիկ շեմը 10 տոկոս է։ Այս փոփոխության արդյունքում կուսակցությունների նախընտրական դաշինքների ձևավորումը կարող է վերանալ, որովհետև կուսակցությունները կարող են մտավախություն ունենալ, որ չեն կարող հաղթահարել նման բարձր շեմը»։