«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել

13/10/2022

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆիննախինը, Գյումրիի համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Այս մասին  հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնեք՝ երեկ Արցախի հանրապետության ԱԱԾ հայտարարություն էր տարածել այն մասին, որ  ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Հայտարարության մեջ նաև շեշտվել էր, որ աԱռաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։