«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՄՆ-ում օձ որսացողը «մարտի է բռնվել» 70 կգ քաշով պիթոնի հետ, այնուհետև կատարվածի տեսանյութը հրա պարակել է սոցցանցերում (լուսանկարներ)

16/06/2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Էվերգլեյդս շրջանում բիրմայական պիթոնների որսով զբաղվող Մայք Քիմելը 70 կիլոգրամ քաշ ունեցող օձի հետ «մարտի» է բռնվել և կատարվածը նկարահանելուց հետո հրապարակել համացանցային տարբեր հարթակներում։

Քիմելն այժմ Էվերգլեյդսի իշխանություններին է օգնում պիթոնների դեմ պայքարի հարցում։ Մասնագետը նշում է, որ այս օձերն այս հողերում «հարազատ տեսակ» չեն, ոչնչացնում են մանր կաթնասունների մոտ 90 տոկոսին, այդ պաճառով էլ իշխանությունները նրանց վերացնելու որոշում են ընդունել։

Վերջին «շրջագայություններից» մեկի ժամանակ Քիմելը հսկայական օձ է նկատել, սակայն բարձր խոտերի պատճառով չի կարողացել միանգամից սողունի չափերը հասկանալ։ Որսորդը որոշել է բռնել նրա պոչից:

Պիթոնն, իր հերթին, սկսել է դիմադրել և հարձակվել է Քիմելի վրա, որի հետևանքով հասցրել է նրա նախաբազկային հատվածը վնասել՝ հասնելով զարկերակին և դիպչելով նյարդին։

Ավելի ուշ Քիմելը ստիպված է եղել օձերի փոխադրման համար նախատեսված պարկով վերքը կապել, միևնույն ժամանակ որսորդը պիթոնի համար քնաբեր է օգտագործել, քանի որ առանց դրա հսկա օձին հնարավոր չէր լինի տեղափոխել։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am

Նկար
Նկար