Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա է այրվել

11/06/2021

Հունիսի 11-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է   ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շահումյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 207 հասցեյի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․,  ծնված 2004 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։21-ին, մարվել՝ 02։35-ին։ Այրվել է ավտոմեքենան։