«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը դեմ է Ուկրաինայի չորս շրջանները Ռուսաստանին կցելուն

03/10/2022

Իրանը դեմ է Ուկրաինայի 4 շրջանների Ռուսաստանին կցմանը, գրում է parstoday.com-ը:

Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններում հանրաքվե անցկացնելու և այդ շրջանները Ռուսաստանին կցելու մասին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես միշտ, և հիմնվելով իր սկզբունքային դիրքորոշումների վրա, ընդգծում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար կանոն, ամբողջությամբ հարգելու և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նպատակները հարգելու անհրաժեշտությունը:

Նասեր Քանանին ընդգծել է. ԻԻՀ-ն համոզված է, որ պետք է խուսափել ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խաթարել խաղաղության, կայունության և հանդարտության ուղին։

Քանանին հավելել է.«Ցավոք, ուկրաինական պատերազմի կրակը, որն առաջացել էր ԱՄՆ-ի առանցքայնությամբ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների հետևանքով, դեռ վառվում է»։

Նաև, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ուկրաինացի որոշ պաշտոնյաների այն պնդումը, թե ռուսական բանակն Ուկրաինայի պատերազմում օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, Քանանին ասաց, որ ԻԻՀ-ն անհիմն է համարում Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված լուրերը և չի հաստատում դրանք: