«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանն ընդունել են համատեղ հայտարարություն

05/08/2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միաժամանակ նա մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում այլ փաստաթղթեր, այդ թվում՝ համագործակցության հուշագիր, չի նախատեսվել ստորագրել։

Ներկայացնում ենք Պուտինի և Էրդողանի համատեղ հայտարարությունից գլխավորը.

▪️ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում:

▪️ Պուտինը և Էրդողանը ընդգծել են Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը:

▪️ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ապահովման անհրաժեշտությունը, ներառյալ ռուսական հացահատիկի անարգել արտահանումը;

▪️ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը, արդարացնել երկու կողմերի ակնկալիքները էներգետիկ հարցերում:

▪️ Նախագահները պայմանավորվել են ավելացնել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև փոխգործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:

▪️ Պուտինն ու Էրդողանը, «չնայած ներկա տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին», հաստատեցին Ռուսաստանի և Թուրքիայի կամքը՝ հետագայում էլ զարգացնելու հարաբերությունները:

▪️ Նախագահները կարևորել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև վստահալից հարաբերությունները տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու համար։