«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է. Ալիև

08/01/2025

Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ՛՛Հայաստանի սպառազինումը սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար և կհանգեցնի նոր լարվածության՛՛:

՛՛Հայաստանի սպառազինումը պարզապես նոր լարվածության է հանգեցնելու։ Մենք դա չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ պատերազմի էջը շրջվի։ Սակայն մենք տեսնում ենք, որ և՛ Հայաստանը, և՛ նրա նոր հովանավորները դա չեն ուզում։ Նրանք ապրում են ռևանշիստական գաղափարներով, և Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար՛՛,-ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

՛՛Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինությունը։ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է չեղյալ հայտարարեն այդ պայմանագրերը: Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է՛՛,-ընդգծել է նա։