«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր. Մարիամ Փաշինյան

29/09/2020

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։

Թշնամին դիտարկում է համացանցը, և ցանկացած տեսանյութ մեր զինվորներին ու մարտական տեխնիկան վերածում է թիրախի։ ԱՆՋԱՏԵՔ ձեր տեղորոշումը . ( գեոլոկացիան), ՄԻ՛ ՇՓՎԵՔ անծանոթ և կասկածելի օգտատերերի հետ։

Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք»։