«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի կողմից պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է․ Պետդումա

30/03/2022

Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է։ Այս մասին ասված է Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովի հայտարարությունում, հայտնում է Ria.ru—ն։

«Ադրբեջանի այս քայլը նյարդային ու սխալ է։ Կոչ ենք անում կողմերին ավելի զսպված լինել», - ասված է հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Դելյագինին միջազգային հետախուզում էր հայտարարել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի համար երկրորդ ճակատ է բացում և կոչ էր արել ոչնչացնել ադրբեջանական նավթային արդյունաբերությունը։

Ավելի վաղ Կրմելից արձագանքել էին, նշելով, որ «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։