«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են. Վահագն Թևոսյանը զգոնության կոչ է արել

25/09/2020

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում զգոնության կոչ է արել:

«Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:

Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը կկրկնվի»,- գրել է պատգամավորը: