«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերջին երկու ամսում համայնքներին է հատկացվել ևս 296 միլիոն 395 հազար դրամի տեխնիկա. ՀՀ ՏԿԵՆ

24/02/2021

 

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։ Հայաստանի միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 միլիոն 395 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա։ 

Մեծավան` մեկ գրեյդեր, արժեքը` 37 միլիոն 795 հազար դրամ և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 400 հազար դրամ։ 

Կապան` մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` 34 միլիոն 400 հազար դրամ։ 

Մարմաշեն՝ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` ՝34 միլիոն 400 հազար դրամ։ 

Ալավերդի` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ և մեկ մարդատար մեքենա, արժեքը` 6 միլիոն 900 հազար դրամ։ 

Ակունք` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ։ 

Անի՝ երկու աղբատար մեքենա ետևի բարձիչով, արժեքը՝ 41 միլիոն 800 հազար դրամ (Երկուսը միասին) և մեկ կոյուղի մաքրող մեքենա, արժեքը՝ 19 միլիոն 400 հազար դրամ։ 

Շողակաթ՝ մեկ ինքնաթափ մեքենա, արժեքը՝ 18 միլիոն 900 հազար դրամ։

Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ