Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի արտգործնախարարությունը Մոնտրոյի կոնվենցիայի մասին. «Ոչ ոք անհանգստանալու կարիք չունի»

15/04/2021

Թուրքիան շարունակում է լիովին կատարել նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիան, և ոչ մի երկիր այդ մասին անհանգստանալու կարիք չունի: Այս մասին NTV- ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք, ինչպես նախկինում, շարունակում ենք հետևել Մոնտրոյի կոնվենցիային: Դա ակնհայտորեն սահմանափակում է ռազմական նավերի անցման ռեժիմը: Մենք շարունակում ենք այն կիրառել, ոչ ոք կարիք չունի այդ մասին մտահոգվելու», - Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն անդրադարձավ նաև Ստամբուլի ջրանցքի կարգավիճակին: «Ստամբուլի ջրանցքը ոչ մի կապ չի ունենա Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն ռազմանավերի անցման ռեժիմի հետ: Չկա նաև նման հնարավորություն, որ մենք նավերին կստիպենք օգտագործել Բոսֆորի փոխարեն նոր ջրանցքը»:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան