«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում մտահոգված են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարությամբ

29/12/2020

Թուրքական ազգայնական մամուլում անհանգստացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության համար, որն արել է Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին՝ փոխանցում է Ermenihaber-ը:

«Մուսուլման եղբայրներին ու Միջերկրական ծովում Թուրքիային հակազդելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է Սիսիի (Եգիպտոսի նախագահ-խմբ.) հետ համատեղ աշխատենք»,- ասել է Մարիանին՝ նույն կոչն անելով նաև ԵՄ-ին:

Ըստ պատգամավորի՝ Եգիպտոսը Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար շատ կարևոր է և ԵՄ-ը չպետք է անտեսի Կահիրեի կարևորությունը: 

Եգիպտոսի նախագահ Աբդուլֆետտայ ալ Սիսիի Եգիպտոսի խունտայի առաջնորդ անվանող թուրքական թերթը հիշեցրել է նաև, որ Սիսին ևս «հակաթուրքական» հայտարարություններ է արել նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Ավելին, նշվում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններից անհանգստացած Ֆրանսիայի ու Եգիպտոսի ղեկավարները Թուրքիայի դեմ միասին հանդես գալու ուղերձ են հղել:

https://www.1lurer.am/