
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ազատվելուն, հայտնել է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։
Նա նշել է, որ կառավարության նիստին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարարը ներկայացրել է տեսակետ և դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաև՝ ԳՇ-ի. «Այդ մասով առաջիկայում հանձնաժողովում կլինի քննարկում և մեր տեսակետը կներքայացնենք։ Մենք շահագրգռված ենք, որ բանակը համալրվի առողջ , կրթված զինծառայողներով, քաղաքացիներով։ Իսկ ԳՇ-ի պարտքն է շարունակել նրանց ուսուցանելը, կրթելը»։
Ինչ վերաբերում է բանակում կոռուպցիոն դրսևորումներին, Ասրյանը ասել է. «Ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անելը»։