«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ

22/09/2020

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։

Նախարարները կարեւորել են նման ձեւաչափով պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների եւ խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձեւավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ: