«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում խրոնիկ աղքատությունն ազդում է երեխաների զարգացման վրա․ Զեկույց

09/04/2022

Թուրքիայի անապահով շրջաններից երեխաները քաղցած են դպրոց գնում, ինչը խանգարում է նրանց աճին եւ մտավոր զարգացմանը, շաբաթ օրը գրել է BirGün թերթը՝ վկայակոչելով կրթության ոլորտի փորձագետներին։
Կրթության նախարարության 2020թ․ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրում երեխաները լավ խոսում են միայն իրենց մայրենի լեզվով, իսկ կարդացածի ըմբռնման մակարդակը մնում է ծայրահեղ ցածր։ Աշակերտների միայն 0,05 տոկոսն է կարողացել պատասխանել 20 հարցերին, իսկ միջին ցուցանիշը կազմել է 10,63 ճիշտ պատասխան: Աշակերտների մեծամասնությունը 36 բալանոց սանդղակով գրավոր աշխատանքում 6-ից 20 միավոր է հավաքել, նշում է BirGün-ը:
Ընտանեկան բժշկության թուրքական ամսագրի կողմից անցկացված մեկ այլ հետազոտություն, որը ներառել է 1049 մարդու, ցույց է տվել, որ հետազոտությանը մասնակցած բոլոր երեխաների 25 տոկոսը քաշի լուրջ պակաս է ունեցել, իսկ ավագ դպրոցի աշակերտների 13,2 տոկոսը եւ միջնակարգ դպրոցի աշակերտների 19,8 տոկոսը նորմայից ցածր քաշ է ունեցել:
Պարզվել է, որ տարրական դասարանների երեխաների մոտ 87 տոկոսն անեմիա ունի, իսկ հարավարեւելյան Թուրքիայի երեխաների 5,4 տոկոսը թերզարգացած է մշտական սովի պատճառով, գրում է Ahval-ը։
«Տարիների ընթացքում երեխաների ըմբռնման եւ ընկալման մակարդակը նվազել է, եւ վարքագծային խնդիրների աճ է նկատվում,- BirGün-ին ասել է Ստամբուլի բանվորական թաղամասերից մեկի ուսուցիչը,- Կարծում եմ՝ դա նրանից է, որ սոված են մնում: Նախորդ տարիների համեմատ երեխաների մոտ նաեւ ավելի շատ է հոգնածությունը։ Նրանք քնում են դասերի ժամանակ։ Միգուցե դա թերսնման պատճառով է»:
Երկրում կենսական ծախսերը սրընթաց աճում են, քանի որ COVID-19 համավարակի, արժութային ճգնաժամի եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով էներգետիկ եւ պարենային ճգնաժամի հետեւանքները վերածվել են կատարյալ փոթորկի, ինչը հետեւանքով մարտին ինֆլյացիան կազմել է 61,1 տոկոս՝ շարունակելով անցած երկու տասնամյակների ռեկորդային բարձր մակարդակը։