«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սինգապուրում Covid-19-ի նկատմամբ բնածին հակամարմիններով երեխա է լույս աշխարհ եկել

30/11/2020

Սինգապուրում կորոնավիրուսի նկատմամբ բնածին հակամարմիններով տղա երեխա է ծնվել։ Ինչպես գրում է The Strait Times-ը, հակամարմինները երեխային են փոխանցվել մորից, որը դեռ հղիության սկզբում հիվանդացել է Covid-19-ով։

Սելին Նգ-Չանն իր երկրորդ երեխային լույս աշխարհ է բերել նոյեմբերի 7-ին։ Հղիության ընթացքում կինը վարակվել է կորոնավիրուսով ու բարեհաջող ապաքինվել, ինչի արդյունքում նրա որդին՝ Օլդրին Զաքեուս Չանը, ի զարմանս բժիշկների, ծնվել է հիվանդության նկատմամբ հակամարմիններով։ Ընդ որում՝ երեխայի մոր մոտ հակամարմինները չեն պահպանվել։

«Շատ հետաքրքիր է։ Նրա մանկաբույժն ասաց, որ Covid-19-ի նկատմամբ իմ հակամարմիններն անհետացել են, սակայն Օլդրինն ունի Covid-19-ի նկատմամբ հակամարմիններ։ Իմ բժիշկը կասկածում է, որ հղիության ընթացքում ես նրան եմ փոխանցել Covid-19-ի նկատմամբ իմ հակամարմինները», - պատմել է Սելին Նգ-Չանը։

Կնոջ խոսքով՝ ինքը, մայրն ու դուստրը կորոնավիրուսով վարակվել են մարտին՝ Եվրոպա կատարած ուղևորությունից հետո։ Այն ժամանակ Սելինը հղիության տասներորդ շաբաթում էր և շատ էր անհանգստանում, քանի որ հղիության առաջին եռամսյակն ամենաանկայունն ու վտանգավորն է, սակայն այժմ երջանիկ է, որ ամեն ինչ լավ ավարտ է ունեցել։
 

tert.am