Թրամփը ճնշում է Ուկրաինային. Հայաստանի խնդիրները
04/03/2025
ԱՄՆ նոր վարչակարգը բավական տգեղ վարքագիծ ցուցաբերեց Ուկրանիայի նախագահի հանդեպ։ Խոշոր հաշվով, Վոլոդիմիր Զելենսկին պայքարում է իր պետության անկախության և տարածքային ամբողջականության համար։ ԱՄՆ-ի ջանքերը, որոնք ուղղված են պատերազմը դադարեցնելուն և կայուն հարաբերություններ հաստատելուն ՌԴ-ի հետ, միավորելու են ողջ Եվրոպական միությունը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։