«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել իշխանական ու ընդդիմության ակտիվիստների միջև

30/06/2022

Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել իշխանական ու ընդդիմության ակտիվիստների միջև․ գրում է @SputnikGeorgia-ն։

Մայրաքաղաքում ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ «Ամոթ է» ընդդիմադիր շարժման անդամները սկսել են թռուցիկներ բաժանել հուլիսի 3-ին խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված հանրահավաքին միանալու կոչերով:

Թելավի քաղաքում իշխող կուսակցության կողմնակիցները պատ են կազմել և փակել ընդդիմադիրների՝ Պատմության թանգարանում երիտասարդների հետ հանդիպման գնալու ճանապարհը։

Բաթումում «Ամոթ է» շարժման առաջնորդին խոչընդոտել են տեղի բնակչության հետ հանդիպում անցկացնել, որում նա կոչ է արել հուլիսի 3-ին միանալ ակցիային։

«Ժողովրդին ոչ թե հանրահավաքի են կանչում ի պաշտպանություն եվրոպական ճանապարհի, այլ ուզում են հեղափոխություն անել՝ իշխանությունը տապալելու համար, մենք թույլ չենք տա, որ գործողություններ իրականացնեն իշխանության հեռացման պահանջով»,- ասել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը։