«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանա-թուրքական մանիպուլյացիաներ

11/05/2021

Թուրքական և ադրբեջանական աղբյուրները հիաշատակում են մեկ «գիրք», որը, իբր, գրել է ամերիկացի գրողը 1928 թվականին, որը, իբր, հիմնված է հայ «Օգանուս Ապրեսյանի» հուշերի վրա, հայտնում է @KarabakhRecords տելեգրամյան ալիքը:
Զարմանալիորեն, մինչ այժմ այս գիրքը չի գտնվել աշխարհի ոչ մի գրադարանում, ոչ մի տեղ առցանց հարթակներում:  Աշխարհում ոչ մի օրինակ չի մնացել: Ընդամենը «մի քանի» օրինակ կա, որոնք հրաշքով բաժին հասան միայն թուրքերին և նրանց կրտսեր եղբայրներին: Հեղինակը նույնպես շատ «հայտնի» է: Նրա մասին ոչ մի այլ հիշատակում չկա, նա ոչ մի այլ գիրք չի գրել, ոչ մի տեղ և ոչ ոք չի հիշում նրան: Նա ծնվել է միայն «հայի հուշերի» հիման վրա գիրք գրելու համար: Նա գրեց այն, գիրքը նվիրեց թուրքերին, նրանք թարգմանեցին թուրքերեն, իսկ դրանից հետո նա այրեց բոլոր օրինակները: Ահա մի հետաքրքիր պատմություն:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան