Այս պահի դրությամբ պատերազմի վտանգ չկա, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ԳՇ պետ
«Միանշանակ համաձայն եմ վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում ՝ համապատասխան սահմաններով»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությաը, որ ՀՀ օկուպացրած տարածքները հնարավոր է վերադարձնել խաղաղ ճանապարհով:
«Ես վստահ եմ, որ այդպես կլինի, սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- նշեց նա:
Խոսելով էսկալացիայի ռիսկի մասին՝ Ասրյանն ասաց․«Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերականորեն կայուն: Ողջամիտ ժամկետներում ներկա դրությամբ ԳՇ-ն չի գնահատում նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ»: