«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանրամասներ՝ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից

01/12/2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ, գրում է Ազատությունը:  

Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներն՝ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

«Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. ինչպես այս տարվա հունվարին որոշվել էր, դա անփոփոխ է մնացել, բայց, բնականաբար, հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա և այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաև սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում հանդիպում, և նրանք ուսումնասիրեցին հատվածները, որտեղով որ հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի նախագծման և շինարարության համար խնդիրներ չառաջանան», - մանրամասնեց ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Թեև հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս տարվա սկզբին որոշել էին, թե որ հատվածներն են սահմանազատվելու, բայց վաշինգտոնյան համաձայնություններից հետո վարչապետն ու իրավասու մյուս պաշտոնյաները բարձրաձայնեցին արտահերթ սահմանազատման մասին: Սա, ըստ հայ պաշտոնյաների, անհրաժեշտ է Սյունիքում «Թրամփի ուղու» իրականացման համար: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանում անգամ հայտարարում էր՝ այդ համաձայնությունները լրացուցիչ խթան են գործընթացը շարունակելու համար:

«Բացի դա, նաև, իհարկե, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված՝ որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները, նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: