«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն

02/03/2021

«Ինձ համար բացահայտված է քրեական գործի այն հատվածը, որ քննվում է դատարանում, և ես դրանով մեղադրանք եմ պաշտպանում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արյունալի իրադարձություններից 13 տարի անց բացահայտվա՞ծ է այդ գործը: «Գործով անջատված մաս կա, որ նախաքննության փուլում է, ես գնահատական տալ չեմ կարող»,- նշել է նա: Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի գործողություններն իրավունքի ակնհայտ չարաշահում են, որոնց արդյունքում խախտվում են դատավարության մյուս մասնակիցների իրավունքները: «Իրավունքի խախտումներ կան, այո՛: Դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած՝ իր բացասական հետևանքներով»: