«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանն առաջարկեց վերակենդանացնել Անկարա-Բաքու-Թբիլիսի աշխարհաքաղաքական եռանկյունին

02/08/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հաղորդում է Anadolu-ն:
Վրաստանի կառավարության ղեկավարի հետ զրույցի ընթացքում Էրդողանը Վրաստանի աշխարհաքաղաքական առաքելությունը դիտեց որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Սրան զուգահեռ, Թուրքիայի նախագահն առաջարկեց վերակենդանացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հաջող ձևաչափը ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան