«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի. երկրների միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի

10/04/2022

Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով, փոխանցում է Mehr գործակալությունը:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների եւ ապրանքների արտադրության ու առեւտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների բնորոշման համար:

Ֆորուզանի խոսքով՝ արժեքավոր կենտրոնը կբացվի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ:

Իրանի ներկայացուցիչն ընդգծել է իրանցի պրոֆեսորների պատրաստակամությունը թոշակառուների եւ հաշմանդամների համար ծառայությունների եւ ապահովագրական խորհրդատվությունների, տեխնիկական եւ մասնագիտական հմտությունների ուսուցման կենտրոններ տրամադրելու հարցում: