«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջան են ժամանում հավաքագրված ահաբեկիչների հարազատները, ընկերները, որպեսզի իրենց հասած լուրերի իսկությունը ճշտեն․ փորձագետ

22/10/2020

Տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծող երկիրը(ները) իրենց հաշվարկներում սխալվել են։ Որպես կանոն, ահաբեկիչների կռիվը ոչ թե բանակների կամ զինված ջոկատների դեմ է, այլ խաղաղ բնակչության։ Մեր դեպքում այդ սցենարը հենց սկզբից բացառվեց և նրանց ի սզկբանե խաբել էին, ասելով, որ հենց այդ տեսակ կռիվ է լինելու։ Նրանք հանդիպեցին կանոնավոր բանակի։

Այսօր հենց Ադրբեջան անունով արհեստածին պետությունը խնդիր ունի ահաբեկիչների հետ։ Այդ երկիր են ժամանում հավաքագրված ահաբեկիչների հարազատները, ընկերները, որպեսզի իրենց հասած լուրերի իսկությունը ճշտեն։

Վստահ եմ, որ մենք ականատես ենք լինելու Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների, որը վրեժի դրսևորում է լինելու։

Միակ ճանապարհը, որ չլինեն ահաբեկչական ակտեր, Բաքվի բռնապետը պետք է փոխհատուցի թեկուզ ոչնչացված ահաբեկիչների վնասը։ Բայց դե, ահաբեկիչը մնում է ահաբեկիչ։

 Կարեն Հովհաննիսյան                                                                                                                                                                                ․

Ռազմական փորձագետ