«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականները կապ են հայտնաբերել հիվանդությունների և մարդու աչքերի գույնի միջև

28/11/2020

ԱՄՆ Կոլորադո համալսարանի բժշկական դպրոցում մասնագետները կապ են հայտնաբերել մարդու աչքերի գույնի և որոշակի հիվանդությունների նկատմամբ նախահակվածության միջև: Այս մասին գրում է Freundin պարբերականը:

Բժշկական դպրոցի մի խումբ հետազոտողներ կարծում են, որ մուգ շագանակագույն կամ սև աչքեր ունեցող մարդիկ արյան, շնչառության և նյութափոխանակության հետ կապված խնդիրների նախահակվածություն ունեն: Բայց նրանց մաշկի կամ աչքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը շատ ավելի ցածր է, քան մյուսներինը: Այս մարդիկ ունեն ցածր ցավային շեմ:

Կանաչ աչքերով մարդիկ ցավի ավելի բարձր շեմ ունեն և հակված չեն դեպրեսիայի: Երկնագույն աչքերով մարդիկ ունեն բարձր զգայունություն ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ և հակված են ալկոհոլային կախվածության: