«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիրավորված զինծառայողները փոխհատուցում կստանան նաև ծննդյան վկայականի տվյալներով. միջոցառման ժամկետը երկարաձգվել է

15/04/2021

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ:

Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող զինծառայողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը խնդիրներ է առաջացնում շահառու հանդիսացող այն զինծառայողների համար, ովքեր չունեն անձնագիր կամ նույնականացման քարտ: Խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներին հնարավորություն տալ աջակցություն ստանալու համար դիմել՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները: Առաջարկվում է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը երկարացնել 1 ամսով՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով մայիսի 15-ը, ինչով էլ պայմանավորված նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն առաջարկվել է սահմանել հունիսի 15-ը: