Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալավերդու քաղաքապետը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ, վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

11/06/2021

Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդի քաղաքի քաղաքապետն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: