ԱՄՆ մաքսատուրքերը՝ գլոբալ առևտրային քաղաքականության նոր փուլում
ԱՄՆ կառավարությունը ներկայիս մաքսատուրքերի քաղաքականությունն օգտագործում է որպես ռազմավարական տնտեսական գործիք՝ վերահսկելու արտաքին առևտուրը, պաշտպանելու ներքին արտադրողներին և բարելավելու առևտրային ոչ հավասարակշռվածությունը: 2025-26 թվականների ընթացքում մաքսատուրքերի միջին մակարդակը մեծացել է՝ հասնելով այնպիսի չափերի, որը շատ փորձագետների համար ամենաբարձրն է վերջին տասնամյակներում։ Սա զգալիորեն բարձրացրել է ներկրման գները, օգնել է մաքսատուրքերից հավաքագրել նոր եկամուտներ՝ որոշ տվյալներով մի տարեկան քանի տասնյակ միլիարդ դոլարներ: Միաժամանակ, քաղաքականությունը խթանել է մի շարք երկկողմ առևտրային համաձայնություններ, օրինակ՝ վերջին ԱՄՆ-Հնդկաստան գործարքը, որի արդյունքում ԱՄՆ-ն կնվազեցնի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից 18%-ի՝ որպես փոխհատուցում հնդկական որոշ հանձնառությունների կատարման։
Այս մաքսատուրքերի քաղաքականությունն ունի գործնական ազդեցություններ թե՛ ԱՄՆ ներսում, թե՛ միջազգային հարթակում։ Մի կողմից, որոշ տնտեսագետներ նշում են, որ այդ քայլերը կարող են կարճաժամկետ աջակցել որոշ արդյունաբերությունների՝ բարձրացնելով տուրքերի եկամուտները և խթանելով որոշ արտադրական ճյուղեր։ Մյուս կողմից՝ դրանք մեծացնում են առևտրային անկանխատեսելիությունը, բարձրացնում են ներմուծման արժեքները, և որոշ երկրներ արդեն պատասխան են տալիս համապատասխան հակաքայլերով՝ իրենց կողմից սահմանելով մաքսատուրքեր ԱՄՆ-ի ապրանքների նկատմամբ: Արդյունքում, այս քաղաքականությունն ունի զգալի ազդեցություն գլոբալ առևտրի հոսքերի, ներդրումային ռազմավարությունների և միջազգային համագործակցության վրա, ինչն արդեն անդրադառնում է ոչ միայն ԱՄՆ-ի տնտեսության, այլև ամբողջությամբ գլոբալ տնտեսական աճի կանխատեսումներին։