«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա շատ մեծ արդյունք է հայկական բռնցքամարտի և առհասարակ հայկական սպորտի համար. Հավաքականի գլխավոր մարզիչ

24/10/2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու և լավ մենամարտեր անցկացնելու:

-Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի: Այս պահի դրությամբ նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ և որ ամենակարևորն է կա ցանկություն կռվելու համար: Նրանք շատ եռանդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարելու և լավ մենամարտ անցկացնելու:

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Կարեն Աղամալյանը անդրադարձել է նաև Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր բռնցքամարտիկների աննախադեպ հաջողությանը:

-Նախ ցանկանում եմ շնորհավորել հավաքականի գլխավոր մարզչին՝ Վազգեն Բադալյանին, հավաքականի մյուս մարզիչներին, նաև նրանց, ովքեր սաներ են տվել մեր երիտասրդական ընտրանուն: Սա շատ մեծ արդյունք է հայկական բռնցքամարտի և առհասարակ հայկական սպորտի համար: Շատ հաճելի է, որ այսպիսի բռնցքամարտիկներ ունենք երիտասարդական թիմում, որոնք շուտով պետք է համալրեն մեծահասակների ընտրանին: Պետք է նշեմ, որ այս հաղթանակներում մեծ է նաև Ֆեդերացիայի դերը: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարզիկների կողքին է ցանկացած հարցում, նաև մրցաշարերի ժամանակ: Նախկինում նման բան չի եղել, որ ֆեդերացիայի նախագահը ամեն մրցման ժամանակ մարզիկների կողքին լինի: Նա այսօր ամեն հարցում մեր կողքին է, լավ հասկանում է ինչ է պետք մարզիկին ու մարզչին ու անում է հնարավոր ցանկացած բան, որ մարզիկները հասնեն հաջողության ու հենց նրա աշխատանքը ուղիղ կապված են մեր հաջողությունների ու լավագույն արդյունքների հետ:

Հովհաննես Հովսեփյանը Բուդվայից այսօր ժամանել է Բելգրադ, և մեր բռնցքմարտիկների կողքին կլինի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Բելգրադ է ժամանել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Возможно, это изображение (6 человек и люди стоят)