«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

11/05/2021

2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11.30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները կկազմակերպվեն դռնփակ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման առկայության դեպքում այն քննարկելու ժամանակ քաղաքացիները հանձնաժողովի նիստին մասնակցելու հնարավորություն կունենան»,- տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: