«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչ

23/09/2021

«Բոկա Խունիորսը» Արգենտինայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում հաղթել է «Պատրոնատոյին» և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հանդիպմանը հենց սկզբից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նա  փոխարինվել է 77-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները։