«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

13/06/2020

<p>ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 13-ին, ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը` Artsakhpress</p>