Զինված հարձակում Charlie Hebdo երգիծական ամսագրի նախկին գրասենյակի մոտ
25/09/2020
Երկու մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի նախկին գրասենյակի մոտակայքում դանակով հարձակման ժամանակ՝ Euronews-ին հայտնել են ոստիկանության աղբյուրները:
Մեկ կասկածյալ ձերբակալվել է Փարիզի կենտրոնում, մյուսը փախուստի մեջ է: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ չորս մարդ է վիրավորվել:
Կասկածելի փաթեթի պատճառով ոստիկանությունը շրջափակել է նաև ամսագրի նախկին գրասենյակի տարածքը:
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը մեկնել է դեպքի վայր: