«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

30/01/2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Փաստաթղթերի համաձայն՝ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։

Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․

1․ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

2․ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Նշենք, որ Ադրբեջանի հայցի լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ՝
Երևանի ժամանակով 13:00 -15:00 և 19:00-21:00։

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել  վաղը այստեղ՝  Երևանի ժամանակով 13:00-15:00 և  19:00-21:00։