«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերժ Սարգսյանը, դուստրերն ու եղբորորդին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան

21/12/2022

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրերը հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան. այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքից։

Ըստ այդմ, հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ որպես պատասխանող։ Նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. հունվարի 19-ին, ժամը 15:00-ին։ 

Նույն օրը հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու կինը՝ Աննա Նիկոյանը։

Այս գործերով դատավորն է Աշխեն Ղարսլյանը, որ երդմամբ լիազորությունները ստանձնել է 2022թ. օգոստոսի 19-ից։