«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տասնյակ հազարավոր կամավորներ են զինվորագրվել Արցախը պաշտպանելու համար

08/10/2020

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից Արցախը պաշտպանելու համար տասնյակ հազարավոր կամավորներ են զինվորագրվել: Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տասնյակ հազարավոր: Ես կոնկրետ թիվ չասեմ»,- ասաց Հովհաննիսյանը՝ պատասխանելով կամավորների թվի վերաբերյալ հարցին: