
Արցախի համար հավաքվել է 1,400,000 ԱՄՆ դոլար
28/09/2020
Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցում
Միակ պաշտոնական դրամահավաքը վստահված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փոխանցումներ կարող եք կատարել ստորև նշված 4 արժույթներով հաշվեհամարներին: