«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը

22/10/2020

Մոսկվայում ակտիվորեն քննարկվում են Լեռնային Ղարաբաղյան լարված իրադրության հանդեպ Ռուսաստանի հնարավոր ռեակցիայի տարբերակները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, նույնիսկ հնարավոր համարելով այն, որ Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղում դեսանտային գործողություն սկսել։ Այս մասին հայտնում է «Сегодня.ру»-ն։

Այդուհանդերձ, Զատուլինը նաեւ նշել է, որ դեռ լիովին վստահ չէ, որ Ռուսաստանը պետք է ներգրավվի այս հակամարտության մեջ։ Հնարավոր սցենարներից մեկը Հայաստանի ռազմական պոտենցիալի ցուցադրական ուժեղացումն է։ Մյուսը սցենարը՝ ՀԱՊԿ-ին դիմելն է Հայաստանի տարածքը, ոչ թե Ղարաբաղի՝ այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու եւ հնարավոր ոտնձգություններից զերծ պահելու խնդրանքով։ Մեկ այլ սցենարի համաձայն՝ օդային բլոկադայի ճեղքումն է կամ բացումը։ Զատուլինը նկատել է, որ եթե հարկ լինի, պետք է Վրաստանին իրեն հասկանալի կերպով բացատրել, որ պետք է հանգիստ ընդունի այն, որ իր տարածքով հարկ եղած դեպքում ուժեր եւ միջոցներ են տեղափոխվելու Հայաստան, եւ դա հարկադրված միջոցառում է լինելու, քանի որ գրոհայինների՝ Կովկաս ներթափանցման խնդիր կա դրված, որից կարող են տուժել եւ ռուսները եւ վրացիները եւ մյուսները։

Զատուլինը նաեւ միանշանակ կերպով ֆիքսել է, որ տարածաշրջանի խաղաղությունը խաթարել են Ադրբեջանն ու Թուրքիան, որպեսզի հասնեն ռազմական ռեւանշի։ Զատուլինը ընդհանուր առմամբ համակարծիք է Նիկոլ Փաշինյանի այն մոտեցման հետ, որ այս պահին հակամարտությունը չունի դիվանագիտական կարգավորում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով, քանի որ փաստացի Ռուսաստանի ջանքերն էլ այդ ուղղությամբ՝ որեւէ կերպ չեն արդյունավորվում, իսկ Ադրբեջանը շարունակում է երկերեսանիություն անել՝ հանդես գալ բանակցությունների օգտին, սակայն շարունակել մարտերը եւ հետկուլուարային պահանջներ ներկայացնել։ 

Աղբյուր՝ hraparak.am